Նորություններ

«Եթե այս պահին սեղանին որևէ փաստաթուղթ չկա, դա չի նշանակում, որ բանակցություններ չկան». նախարար

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին: «Ես չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ եթե բանակցությունների սեղանին որևէ փաստաթուղթ այս պահին չկա, ուրեմն բանակցություններ չկան»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ղարաբաղյան կարգավորման հարցը գործընթաց է, որը չի սկսվել անցած տարվա մայիսից, այլ բավական երկար պատմություն ունի.

«Այդ է պատճառը, որ մենք մեծ նշանակություն ենք տալիս հարցի լուծման շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներգրավմանը։ Մեր գերակա խնդիրն այս ընթացքում ձևավորված պարամետրերին անդրադառնալն է»,- ասաց նա։

Նախարարը վստահեցրեց, որ այս գործընթացում չի լինելու այնպես, որ մի կողմն ուզի իր մաքսիմալիստ սպասումներով առաջ գնալ ու պարտադրի մյուսին, մյուս կողմից բավականին մեծ ներուժ է ներդրվում և՛ համանախագահների կողմից աշխատելու պարամետրի գնահատման, և՛ համաչափության եզրերը գտնելու ուղղությամբ:

Back to top button
Close