Նորություններ

Իրազեկում քաղաքացիներին. պարտապանի գույքն արգելանքից կարող է հանվել նաև իրավական նոր հիմքերով

Հարգելի քաղաքացի,

Տեղեկացնում ենք, որ 04.08.2019թ. ուժի մեջ է մտել  ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի 44.1-րդ հոդվածով սահմանվել են գույքն արգելանքից հանելու  իրավական նոր հիմքեր:

Արգելանքի տակ գտնվող պարտապանի գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է նաև եթե`

  • դրամական միջոց չհանդիսացող գույքի նկատմամբ կիրառված արգելանքն ակնհայտորեն գերազանցում է պահանջատիրոջ պահանջի և կատարողական գործողությունների կատարման ծախսերի չափը,
  • դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը գերազանցում է պահանջատիրոջ պահանջի և կատարողական գործողությունների կատարման ծախսերի չափը,
  • պարտապանի պարտավորությունը մասնակի կատարվել է:
Back to top button
Close