Նորություններ

Ամերիկյան համալսարանում անցկացվել է Հայաստանում թափոնների կայուն կառավարման թեմայով քննարկում

ՀՀ ՏԿԵՆ տարածքային ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Նարինե Ավետյանն  այսօր մասնակցել է  Հայաստանում թափոնների կայուն կառավարման   թեմայով  Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպված մասնագիտական     քննարկմանը, որն անցկացվել է  ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի աջակցությամբ և Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Թափոնների քանակի և բաղադրության ուսումնասիրություն» ծրագրի շրջանակում:

Ծրագրի ընթացքում   հայ  և շվեդ փորձագետներն ուսումնասիրել են  հանրապետությունում գոյացող կոշտ կենցաղային թափոնների, շինարարական, թափոնների, արդյունաբերական, էլեկտրական և էլեկտրոնային, գյուղատնտեսական, բժշկական, ավտոմոբիլային թափոնների քանակը և բաղադրությունը։

Ուսումնասիրությունների արդյունքները հնարավորություն կտան  գնահատել հանրապետությունում աղբի վերամշակման ինդուստրիայի ներդրման ներուժը  և հանրապետության ողջ տարածքի համար մշակել աղբահանության սխեմաներ։

Քննարկմանը  փորձագետները ներկայացրել են զեկույցներ  թափոնների կայուն կառավարման միջազգային լավագույն փորձի, «Թափոնների քանակի և բաղադրության ուսումնասիրություն» ծրագրի նախնական արդյունքների,  Հայաստանում թափոնների կայուն կառավարման և շրջանաձև տնտեսության զարգացման վերաբերյալ, պատասխանել են շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների, մասնագետների հարցերին:Ներկայացվել են նաև ՏԿԵՆ նախաձեռնությամբ և ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացված հանրապետությունում պիրոլիզի մեխանիզմով թափոնների վերամշակման կիրառելիության ուսումնասիրության արդյունքները:

Back to top button
Close