ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ամուսինը սափրում է հիվանդ կնոջ գլուխը. էմոցիոնալ ֆոտոսեսիա, որը մեծ արձագանք է ստացել

Չարլի Ջոնսոն անուն-ազգանունով կնոջը սարսափելի ախտորոշում են տվել՝ կրծքագեղձի քաղցկեղ: Սկզբնական շրջանում բժիշկները հայտարարել են, որ այն բարորակ է, սակայն հետագայում պարզվել է, որ ուռուցքը չարորակ է:

Հիվանդության ընթացքում կնոջ մազերը սկսել են թափվել, եւ նա վերջնականապես որոշել է ամբողջությամբ սափրել գլուխը: Ամուսինները որոշել են արձանագրել այդ պահը եւ ֆոտոսեսիա են կազմակերպել:

Ֆոտոսեսիան ստացվել է շատ անմիջական եւ գեղեցիկ: Լուսանկարիչը սոցցանցի իր էջում է տեղադրել այդ լուսանկարները, որոնք անմիջապես արժանացել են բազմաթիվ օգտատերերի հավանությանը: Նրանք իրենց աջակցությունն են հայտնել սիրող զույգին:

Նա շատ ուժեղ կին է. այդպե՞ս չէ: Եվ թող նա կարողանա հաղթահարել այդ ծանր հիվանդությունը:

Աղբյուր՝ lifter.com.ua

Back to top button
Close