Նորություններ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները շուտով կհանդիպեն

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հայտնեց, որ շուտով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն։

«Այդ հանդիպումն արդեն նախանշված է։ Սակայն, ցավոք, մեր հանդիպման ժամկետների մասին դեռ ոչինչ ասել չեմ կարող, քանի որ կա պայմանավորվածություն, որ այդ մասին պետք է երկու երկրները միաժամանակ հայտարարեն»,- նշեց նա։

Նախարարը միևնույն ժամանակ ընդգծեց, որ երկու երկրների արտգործնախարարների և ղեկավարների հանդիպումների թիվն ի ցույց է դնում լրջությունը՝ հայկական կողմի մտադրություններում։

Back to top button
Close