Միջազգային

Հայաստանը ցանկանում է գնել Су-30СМ 12 կործանիչ՝ մինչեւ 2019թ. վերջ կամ 2020թ. սկիզբ

Հայաստանը պլանավորում է մինչև 2019թ. վերջ  կամ 2020թ. սկիզբ ստանալ 4 ռուսական Су-30СМ կործանիչ, իսկ, ընդհանուր առմամբ, Երևանը ցանկանում է գնել 12 այդպիսի կործանիչ:

ԱՅս մասին փոխանցում է  «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով ՀՀ ՊՆ  Դավիթ Տոնոյանին:

«Մենք շարունակում ենք բանակցությունները Су-30СМ կործանիչների հաջորդ խմբաքանակի մատակարարման շուրջ: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան արագ պատրաստ կլինի այդ արտադրանքը: Մենք պլանավորում ենք առաջին խմբաքանակը ստանալ այս տարվա վերջին, ծայրահեղ դեպքում՝ հաջորդ տարվա սկզբին»,- ասել է Տոնոյանը՝ IDEX-2019 ցուցահանդեսի ժամանակ:

Ավելին
Back to top button