Նորություններ

Իրավիճակը գնահատում եմ կայուն-հանգիստ. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկել ենք մեր համագործակցության շրջանակներում կատարած աշխատանքների արդյունքները, ինչպես նաև նախանշել անելիքները:

ԱՀ  նախագահի  հետ  հանդիպումից  հետո   այս  մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Նրա  խոսքով՝   հանդիպմանն  անդրադարձել  են  նաև  մարտական  հենակետերում  ինժեներական     կահավորման, փորձի   փոխնակման,   և    որոշակի  այլ  հարցերի: Ա. Դավթյանը՝  համագործակցությունը գնահատում   է   դրական:

Խոսելով   ռազմական   իրավիճակի  մասին՝  ՀՀ  զինված ուժերի գլխավոր շտաբի պետն  ասել է. «Իրավիճակը գնահատում եմ կայուն-հանգիստ, միևնույն  ժամանակ   վստահ  եմ, որ ցանկացած   պահի   զինված ուժերը պատրաստ  են  կատարելու  իրենց  առջև   դրված  խնդիրները:

artsakhpress.am

Ավելին
Back to top button
Close