ՆորություններՍպորտ

Հպարտանում եմ մեր տղաներով. Մովսիսյանը՝ Իտալիայի հետ խաղից հետո

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը մարզադաշտից էր հետևում Իտալիայի հետ Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղին, հանդիպումից հետո գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:

Մեր ընտրանին, հիշեցնենք, Երևանում 1:3 հաշվով ցավալի պարտություն կրեց խմբի առաջատարներից.

«Այսօր կռիվ տվեցինք Երևանում՝ Իտալիայի դեմ, մեծամասամբ՝ 10 հոգով … հպարտանում եմ մեր տղաներով:

Բոլորիդ սպասում եմ կիրակի»,- գրել է Մովսիսյանն ու լուսանկար հրապարակել «Հանրապետական» մարզադաշտից:

Կիրակի՝ սեպտեմբերի 8-ին, Հայաստանի ազգային ընտրանին սեփական հարկի տակ կընդունի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին:

armsport.am

Ավելին
Back to top button