Նորություններ

Այսօր երեկոյան առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ. ներկայում իրավիճակը գտնվում է վերահսկողության ներքո

Սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ, որոնք Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում դադարեցվել են։ Ներկայում իրավիճակը գտնվում է Նախարարության վերահսկողության ներքո, անհնազանդություններ չկան։

Հնարավոր զարգացումների դեպքում նախարարն իր լիազորությունների շրջանակում և Քրեակատարողական ծառայությունը, օրենսդրության շրջանակում, կձեռնարկեն իրավիճակից բխող գործողություններ։

 

   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Ավելին
Back to top button