Նորություններ

Պուտինը կմասնակցի Հայաստանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին. Քոչարյան. Փաստինֆո

Հոկտեմբերին կայանալիք ԵԱՏՄ գագթնաժողովին կմասնակցի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հոկտեմբերի 1-ին Երեւանում ԵՏՄ նիստ անցկացնելու որոշումը կայացվել է կոնսենսուսով, բոլոր անդամ երկրների ղեկավարների, այդ թվում ՌԴ ղեկավարի կողմից»,-այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցին:

Դիտարկմանը, որ ըստ մամուլի տեղեկությունների դեռ չի հաստատվել իր մասնակցությունը, ԱԳ փոխնախարարը պատասխանեց. «Մարդիկ իրենք են որոշել անցկացնել, նա հյուր չէ: Այլ հարց, որ նա հրավիրված է նաեւ այդ բարձրագույն խորհրդի նիստին, ինչպես նաեւ զուգահեռ լինելու է մի կոնֆերանս, որին հրավիրված են այլ երկրների ղեկավարներ»,-ասաց Քոչարյանն ու ավելացրեց, որ հրավիրված են Մոլդովայի ղեկավարն ու Իրանի նախագահը։

«Խնդիրն այն է, որ վերջերս մենք ծանուցում ստացանք Իրանից, առ այն, որ իրենք ավարտել են վավերացման բոլոր գործընթացները, իսկ դա նշանակում է, որ ԵՏՄ-Իրան ազատ առեւտրի մասին այդ պայմանագիրը սկսում է գործել: Հրավիրված է նաեւ Սինգապուրի վարչապետը: բոլոր հրավիրվածները, ինչպես նաեւ ԵՏՄ երկրների ղեկավարները, բնականաբար, կմասնակցեն այդ կարեւոր կոնֆերանսին»,-ասաց Շավարշ Քոչարյանը:

Մանրամասներն՝ տեսանյութում

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button
Close