Նորություններ

Պուտինը կարծում է, որ Թուրքիան կարող է միանալ Մեծ յոթնյակին

Ռուսաստանի Վլադիմիր Պուտինը ելույթով հանդես է եկել Արևելյան տնտեսական համաժողովին, որը կայացել  է Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում։

Համաժողովի շրջանակներում Պուտինը, խոսելով Ռուսաստանի և Մեծ յոթնյակի միջև համագործակցությունից, նշել է.

«Ինձ հետ ավելի վաղ Թուրքիայի նախագահը խոսեց։ Նա, արձագանքելով ստեղծված իրավիճակին (Ռուսաստանը հնարավոր  անդամակցությունը G7-ին ինչով կվերականգնվի G8-ի ձևաչափը-խմբ), ինձ ասաց՝ իսկ ինչո՞ւ  դու չբարձրացրեցիր նման ձևաչափում Թուրքիայի լինելու մասին հարցը։ Թուրքիան իր օդային պաշտպանությունը ուժեղացրեց ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը գնելուց հետո։  Չինաստանի, Հնդկաստանի կողքին, Թուրքիայի ներկայությունը նման ձևաչափում  տեղին կլինի, հաշվի առնելով նրա դերը միջազգային հարաբերություններում և տարածաշրջանում»։

ermenihaber.am

Ավելին
Back to top button
Close