ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Խաչատրյանը… շատ չեն, մի 10-12 անուն, որոնք պիտի պատասխան տան». Ա. Հովհաննիսյան

«Կարծում եմ, որ սրացում ասածի նման երևույթներ մենք տեսնելու ենք, որովհետև մեծ գումարներ են ներդրվել, կառույցներ են ստեղծվել, որոնք հատուկ պատրաստվել են այդ ելույթների համար, ինչպես և ես հասկանում եմ, նաև դերերի բաժանում կա՝ ով ինչ ոլորտում պիտի խոսա»,-  ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդաշարի ընթացքում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով աշնանը սպասվող  քաղաքական զարգացումներին:

Քաղաքագետի կարծիքով՝ քանի որ «սրացումներ» ստեղծողները չեն թաքցնում իրենց համակրանքը և կապվածությունը Ռուսաստանի հետ, այս ամենը Նիկոլ Փաշինյանի կառավարությունը է՛լ ավելի թուլացած, կախյալ վիճակ տեղափոխելու մի փորձ է և կազդի նաև հայ-ռուսական հարաբերությունների վրա:

Անդրադառնալով ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ձերբակալմանը՝ քաղաքագետը նշեց, որ եթե այսօր մենք այդպիսի մի քանի դատավարություններ չանենք, գոնե ամենախորհրդանշական դեմքերով, ինչպե՞ս բացատրել՝ որն է այսօրվա Հայաստանի և 2016 թվականի հունվարի Հայաստանի տարբերությունը:

«Ես ամենևին չեմ ուզում, որ Հայաստանում աշխատանքային ճամբարներ լցվեն, մարդիկ հազարներով դատվեն, բայց կան մարդիկ, որ խորհրդանշում են այդ վարչակարգը՝ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Խաչատրյանը… շատ չեն, մի 10-12 անուն, որոնք պիտի պատասխան տան»,- նշեց քաղաքագետը:

Ավելին
Back to top button
Close