Նորություններ

Հայտնաբերվել է զբոսաշրջիկի բջջայինն ու դրամապանակը գողացած անձն ու գողոնը

Սեպտեմբերի 2-ին մի զբոսաշրջիկ կին դիմեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նա Թումանյան փողոցում նկատել էր, որ բջջայինն ու դրամապանակը, որի մեջ փաստաթղթեր էին եղել, պայուսակում չեն։ Տուժողից հաղորդում ընդունվեց։

Հանցագործության բացահայտմանը միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները։ Շուտով նրանք օպերատիվ տվյալներ ստացան գրպանահատությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնության վերաբերյալ։ Դեպքից երկու օր անց 30-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Գողոնը հայտնաբերվել ու վերադարձվել է զբոսաշրջիկ կնոջը։ Հանգամանքները պարզվում են։

Back to top button
Close