ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«ՍԴ-ն բաղկացած է 9 դատավորից, հետևաբար նրանք չունեն լիազորություն…». Տ. Եգորյան

«Սահմանադրական դատարանի անունից հրապարակվել է որոշում, որը հակասում է ինչպես սահմանադրության, այնպես էլ ՍԴ 918 որոշմանը և, ըստ այդ որոշման, չի կարող իրագործվել»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման ընթացքում նշեց փաստաբան Տիգրան Եգորյանը՝ խոսելով երեկ Սահմանադրական դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի դիմումի մասամբ բավարարման մասին:

Ըստ Եգորյանի՝ ՍԴ անունից գործող անդամների լիազորությունների հարցն առաջնային է, այն փաստով պայմանավորված, որ նրանք անդամներ են, և 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով սահմանադրությունը նախատեսում է, որ ՍԴ-ն բաղկացած է 9 դատավորից, հետևաբար նրանք չունեն լիազորություն՝ գործելու Սահմանադրական դատարանի անունից որպես ՍԴ դատավոր:

Դիտարկմանը, թե մեղադրյալի որդին՝ Լևոն Քոչարյանը, հայտնել էր, որ իրենց բողոքն ընդունելուց հետո ՍԴ-ն ենթարկվել է տարատեսակ ճնշումների, փաստաբանն արձագանքեց.

«Այդպիսի հայտարարություններ պարբերաբար Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից նույնպես ներկայացվում են, բայց ես չեմ տեսնում ճնշման որևէ դրսևորում այս գործով որևէ դատարանի կամ դատավորի վրա»,- հավելեց բանախոսը:

Անդրադառնալով նաև Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը՝ Տիգրան Եգորյանը շեշտեց, որ քաղաքական գործընթացներն այնպիսի գործընթացներ են, որ մասնակցություն ունենալու հարցին չի կարող խանգարել ոչ նախնական կալանքը, ոչ էլ ազատազրկումը:

Back to top button
Close