Նորություններ

Մասիս Մայիլյանն ընդունել է ՀԲԸՄ պատվիրակությանը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության պատվիրակությանը՝ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում Վազգեն Յակուբյանը և ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը ներկայացրել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման խթանմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև կազմակերպության գործունեության նոր ուղղությունները։

Մասիս Մայիլյանը ողջունել է ՀԲԸՄ ակտիվ մասնակցությունը Արցախում տարբեր զարգացման ծրագրերի գործում։  ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել կազմակերպության գործունեությունը՝ ուղղված արտերկրում Արցախի մասին իրազեկվածության բարձրացմանն ու հանրապետության շահերի առաջմղմանը։ Նա վերահաստատել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցելու հանրապետությունում ՀԲԸՄ կողմից ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

Back to top button