ՆորություններՍպորտ

Վարչապետը ընդունել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին

ԵՎՐՈ-2020-ի որակավորման J խմբի Հայաստան — Իտալիա հանդիպմանը ներկա գտնվելու նպատակով Երևան այցելած ՈւԵՖԱի- նախագային ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հանդիպման ընթացքում քննարկվել են եվրոպական ֆուտբոլի միտումները, հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարները:

Երեկոյան վարչապետ Փաշինյանն ու ֆուտբոլի եվրոպական միության նախագահը ներկա կգտնվեն Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի Հայաստան — Իտալիա հանդիպմանը:

Back to top button
Close