ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«ՊԵԿ-ում երկրորդ էշելոնի մարդիկ սաբոտաժ են անում». գործարար Տիգրան Հովսեփյանը՝ տնտեսական հեղափոխության մասին

Գործարար, «Հայ կոլա» ընկերության հիմնադիր Տիգրան Հովսեփյանը սոցցանցային տիրույթում ստեղծել է պաշտոնյաների գործունեության գնահատման հարթակ: Հարթակի նպատակն է թափանցիկ դարձնել պաշտոնյաների գործունեությունը, բարձրաձայնել խնդիրները, ստիպել պաշտոնյաներին լինել հաշվետու և պատասխանատու:

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում Տիգրան Հովսեփյանը նշեց.

«Նախկինում գալիս էին, պատգամավոր էին ընտրվում, պատգամավորի ձայնը կարող է 5 տարի չլսեիր, ընդհանրապես ելույթ չունենար, 0 նախաձեռնություն ցուցաբերեր… Մենք այդ պատգամավորին տեսնում էինք ընտրությունից ընտրություն: Ես չեմ ուզում՝ նույնը կրկնվի այս իշխանության, նոր Հայաստանի պարագայում, որ նույն մարդիկ, որոնք Ազգային ժողով են եկել Նիկոլ Փաշինյանի շնորհիվ՝ «Իմ քայլը դաշինքով, նաև մյուս պատգամավորական խմբակցությունները, չորս տարի ժամանակ անցկացնեն և չորս տարի հետո նոր ի հայտ գան ու սկսեն էլի խոսել, թե մենք ժողովրդի համար, ժողովրդի կողքին և այլն: Չէ՛, իրենք հենց այս պահից պետք է սկսեն աշխատել: Հիմա 9 ամիսն անցել է, որ Ազգային ժողովը ընտրել ենք: Ես Ազգային ժողովի կողմից գլոբալ ոչ մի բան չեմ տեսնում արված՝ ի շահ Հայաստանի Հանրապետության»,- ասում է գործարարը:

Նա դժգոհ է ՀՀ ՊԵԿ-ի աշխատանքից, նշում է՝ «գլխավոր սաբոտաժային կենտրոնակայանն է»: Օրինակ է բերում՝ տնտեսվարողները դիմում են ՀԴՄ սարքեր ձեռք բերելու համար, կատարում են վճարումներ, սակայն ՊԵԿ-ը տուգանում է տնտեսվարողին սարքը չունենալու համար:

«ՊԵԿ-ում երկրորդ էշելոնի մարդիկ՝ տեղակալներ, վարչության պետեր, տեսչության պետեր… բոլորը հին համակարգի մարդիկ են: Այս մարդիկ, իմ հասկանալով, անում են սաբոտաժ, որ իմ, Պողոսի, Պետրոսի, բոլորի մոտ տպավորություն ստեղծվի, որ սա նոր Հայաստանն է անում»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև:

Ավելին
Back to top button