Նորություններ

Շենքի 6-րդ հարկից ընկած երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է. մանրամասներ

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Երեւանում արձանագրված դժբախտ պատահարին, երբ 2,5 տարեկան երախան վայր էր ընկել շենքի 6-րդ հարկից:

Նա նշել է. «Երեխան անգիտակից վիճակով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:

Տղայի մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ:

Միացված է արհեստական շնչառության սարք, անգիտակից է: Վիճակը ծայրահեղ ծանր է»:

Back to top button
Close