Նորություններ

Արտակարգ դեպք Երևանի դպրոցներից մեկում. պահակը կասկածվում է 6–ամյա աշակերտին հատակով քարշ տալու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող թիվ 53 դպրոցի պահակը դպրոցից դուրս հանելու նպատակով բռնել է նույն հասցեում գործող «Այբ Բեն Գիմ» զարգացման կենտրոնի 6-ամյա Է. Ծ.-ի ձեռքից , գցել հատակին և քարշ տվել, ինչի հետևանքով երեխային պատճառվել են մարմնական վնասվածքներ:

Դեպքի մասին երեխան պատմել է մորը, ով էլ կատարվածի մասին տեղեկացրել է ոստիկանության էրեբունու բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները նշված արարքը կատարելու կասկածանքով որոնում են դպրոցի պահակ Ռազմիկ Դ.-ին:

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close