ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Սովորական անշուք հագուստով զբոսնող Անգլիայի թագուհուն չեն ճանաչել եւ հարց են ուղղել. ինչպե՞ս է նա արձագանքել

Անգլիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը ժամանակ առ ժամանակ իր շքեղ հանդերձանքը փոխարինում է սովորական գյուղական անշուք հագուստով, իսկ թագը՝ համեստ գլխաշորով:

Վերջերս այգում զբոսնող միապետին չեն ճանաչել, անգամ հարցրել են, թե նա ճանաչու՞մ է արդյոք թագուհուն: Եղիսաբեթ 2-րդը թագուհուն վայել պատասխան է տվել:

Ամերիկացի զբոսաշրջիկները չէին հասկացել, որ իրենց առջեւ կանգնած է Ազգերի Բրիտանական Համագործակցության 15 երկրների թագուհին, Անգլիական եկեղեցու գլուխը, Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գերագույն հրամանատարը, ով մեկնել էր շոտլանդական իր նստավայր՝ հանգստի:

Զբոսաշրջիկները նրան շփոթել են տեղաբնակ կնոջ հետ եւ հարցրել. «Իսկ դուք երբեւէ հանդիպե՞լ եք թագուհու հետ»: Ի պատասխան Եղիսաբեթ 2-րդն արձագանքել է. «Ես՝ ո՛չ, իսկ իմ կողքին գտնվող ոստիկանը՝ այո՛»:

Back to top button
Close