ՆորություններՍպորտ

Նեյմարը լաց է եղել, երբ իմացել է, որ ՊՍԺ-ն հրաժարվել է իրեն վաճառել Բարսելոնային

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հիասթափված է, որ «Բարսելոնա» տեղափոխությունը ձախողվեց։

Ինչպես հաղորդում է El Chiringuito-ի թվիթերյան էջը՝ օգոստոսի 31-ին՝ շաբաթ օրն առավոտյան, կատալոնական ակումբի ներկայացուցիչները կապ են հաստատել 27-ամյա հարձակվողի հետ ու հաղորդել, որ Ֆրանսիայի չեմպիոնը մերժել է կապտանռնագույնների վերջին առաջարկը։ Ֆուտբոլիստը վշտացել է ստացած լուրից ու հենց զրույցի ընթացքում լաց եղել։

Հիշեցնենք, որ ամռանը Նեյմարը ՊՍԺ-ից հեռանալու ցանկություն էր հայտնել։ Բրազիլացուն հավակնում էին «Բարսելոնան», «Ռեալը» և «Յուվենտուսը»։

armsport.am

Ավելին
Back to top button
Close