ՄիջազգայինՆորություններ

Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել հանդիպումն Իրանի նախագահի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել հանդիպումն Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ սեպտեմբերի վերջին կայանալիք քաղաքական դեբատների օրերին, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: Ամերիկացի առաջնորդն այդ մասին հայտնել է լրագրողներին:

Պատասխանելով Իրանի նախագահի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին, Թրամփն ընդգծել է. «Ամեն ինչ հնարավոր է: Նրանք ցանկանում են խոսել, նրանք ցանկանում են գործարք կնքել»:

«Մենք չենք ձգտում իրանական ռեժիմի փոփոխությանը: Նրանք հսկայական ներուժ ունեն, եւ ես կարծում եմ, որ նրանք կցանկանան օգտվել դրանից»,-ավելացրել է ԱՄՆ նախագահը:

ԱՄՆ-Իրան հարաբերություններն էլ ավելի լարվեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ  Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից:

Միացյալ Նահանգները պարբերաբար պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ, որոնք առաջին հերթին ուղղված են այդ երկրի նավթային հատվածի, ինչպես նաև բանկային ու նավաշինության ոլորտների դեմ:

Լրագրողների հետ ճեպազրույցում Դոնալդ Թրամփը նաեւ բացառել է Վաշինգտոն-Թեհրան բանակցությունների մեկնարկի համար պատժամիջոցների մի մասի չեղարկման հնարավորությունը:

 

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button
Close