ՆորություններՍպորտ

Մանչինի. Կարծում եմ՝ Հայաստանի հավաքականը շանսեր ունի երկրորդ տեղի համար պայքարում

Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի J խմբում վաղը կմրցի Իտալիայի ընտրանու հետ:

Վաղվա կարևոր հանդիպումից առաջ նախախաղային ասուլիս է տվել Ռոբերտո Մանչինին.

«Հենց սկբզից չենք թաքցրել մեր նպատակները: Ցանկանում ենք առաջին տեղը զբաղեցնել: Նախորդ չորս խաղում հաղթել ենք, սակայն հիմա այս խաղերին մոտեցել ենք խնդիրներով:

Ֆիզիկապես ամբողջությամբ պատրաստ չենք, սակայն պետք է ներդնենք հնարավոր բոլոր ուժերը առավելագույն արդյունքի հասնելու համար:

10 հոգու որոշել ենք, թե ով է լինելու մեկնարկային կազմում: Ունենք 8 կորուստ և կարծում եմ՝ հիմնական պատճառն այն է, որ առաջնությունը նոր է մեկնարկել, իսկ խաղացողները միանգամից ներգրավեցին կենտրոնական խաղերում, որտեղ ավելի շատ ջանք է պահանջվում»:

Հայաստանի հավաքականի մասին Մանչինին իր կարծիքը հայտնեց.

«Կարծում եմ Հայաստանի հավաքականը շանսեր ունի երկրորդ տեղի համար: Հեշտ չի լինելու, սակայն կարծում եմ, Հայաստանի ընտրանին ունի այդ հնարավորությունները: Հայաստանի ընտրանու առջևի գծի 4 ֆուտբոլիստներ առանձնահատուկ խաղաոճ ունեն ու դա նույնպես հաշվի ենք առել խաղին պատրաստվելուց:

Ես կարծում եմ իրական Հայաստանի հավաքականն այն թիմն է, որ խաղաց 3-րդ և 4-րդ տուրերում: Հայաստանի ընտրանին նոր մարզիչ ունի և այդ պարագայում թիմ ձևավորելու խնդիր է առաջացնում»:

armsport.am

Back to top button
Close