Նորություններ

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Հրազդանի բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել

Ոստիկանությունը շարունակում է ամենօրյա հետևողական աշխատանքը ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ՝ իրականացնելով ակտիվ բացատրական աշխատանք։

Սեպտեմբերի 3-ին արձանագրվել է ապօրինի պահվող-զենք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին եկած 65-ամյա տղամարդը կամավոր հանձնեց երկու նռնակ ու տարբեր տրամաչափի 95 փամփուշտ։ Հրազդանի բաժին եկած 30-ամյա տղամարդն էլ բերել էր պայթուցիչով նռնակ, տրոտիլով գլանակներինքնաձիգի 60 փամփուշտ։ Զենք-զինամթերքը փաթեթավորվել և ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։

Դրանք կամավոր հանձնած անձինք էլ բաց են թողնվել, քանի որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Back to top button
Close