ՆորություններՍպորտ

Ռամոսի կինը ջրի տակ շնչառությունը պահելու ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի կինը՝ Պիլար Ռուբիոն, ջրի տակ շնչառությունը պահելու նոր ռեկորդ է սահմանել:

41-ամյա Ռուբիոն ջրի տակ է մնացել 4,8 րոպե Pablo Motos ծրագրում։ Ռեկորդի սահմանումից հետո կինը այն նվիրել է ամուսնուն։

Իր հերթին Ռամոսը սիրառատ գրառում է կատարել Instagram-ում:

«Շնորհավորում եմ, իմ սեր:

Քո բոլոր հաջողությունները զոհաբերության և աշխատանքի հանդեպ ունեցածդ կրքի արդյունքն են: Շնորհակալ եմ, որ նվիրեցիր այս նվաճումն ինձ։ Հպարտանում եմ քեզնով», — Instagram-ում գրել է Ռամոսը։

Back to top button
Close