Նորություններ

Հնարավոր է՝ այս որոշումը խոչընդոտի Մարտի 1-ի ամբողջական բացահայտմանը․ Անդրանիկ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի թիմը մեկ խնդիր է դրել իր առջև, ինչպես անել՝ դատաքննական գործընթացից խուսափելու համար։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով այսօր Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը։

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը խնդրել էր ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։ Բարձր դատարաննն այսօր որոշեց երկրորդ նախագահի վիճարկած հոդվածներից մեկը ճանաչել հակասահմանադրական։

«Սահմանադրական դատարանն ինչ-որ պահի կասկածելի դրսևորումներով ուզում էր մասնակից դառնալ այս գործընթացի խոչընդոտների մեջ։ Եվ հնարավոր է, որ այս որոշումը խոչընդոտի Մարտի 1-ի գործի ամբողջական բացահայտմանը»,- ասաց Քոչարյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

 factor.am

Back to top button
Close