ՄիջազգայինՆորություններ

ՄԱԿ-ն ու ԵՄ-ն զգուշացրել են Թուրքիային՝ չարտաքսել սիրիացի փախստականներին

ՄԱԿ-ը և Եվրամիությունը մեղադրել են Թուրքիային՝ սիրիացի փախստականներին կամայականորեն երկրից արտաքսելու մեջ։ Միջազգային կառույցները հիշեցրել են, որ բացի որոշակի բացառիկ դեպքերից՝ սիրիացիները չեն կարող հետ ուղարկվել իրենց երկիր։

Տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող կամ Թուրքիայում չհաշվառված փախստականների հնարավոր արտաքսման մասին քննարկումների տարածումից հետո Բրյուսելը հանդես է եկել թեմայի վերաբերյալ հայտարարությամբ։

Մասնավորապես հայտարարվել է, որ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատար Ֆիլիպո Գրանդին թեմայի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել։ ԵՄ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները համակարծիք են եղել այն հարցում, որ փախստականների արտաքսումը և հետ ուղարկումն իրենց երկիր անթույլատրելի է՝ բացառությամբ որոշ կոնկրետ դեպքերի։ Հաղորդվում է, որ Մոգերինին և Գրանդին հստակեցրել են նաև, թե որոնք են այդ բացառիկ դեպքերը, թեև թուրքական լրատվամիջոցն այդ մասին ոչինչ չի հայտնում։

Մոգերինիի և Գրանդիի հեռախոսազրույցից հետո ԵՄ-ն ու ՄԱԿ-ը հանդես են եկել Թուրքիային ուղղված կոչով՝ ոչ մի դեպքում սիրիացի փախստականներին հետ՝ Սիրիա չուղարկելու վերաբերյալ։

ermenihaber.am

Back to top button
Close