Նորություններ

Դեմբա Բան կոչ է արել սևամորթ ֆուտբոլիստներին հեռանալ Իտալիայից

Լոնդոնի «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Դեմբա Բան, որն այս պահին խաղում է Թուրքիայում, Ռոմելու Լուկակուին վիրավորելու պատմությունից և «Ինտերի» երկրպագուների հետագա հայտարարություններից հետո սևամորթ ֆուտբոլիստներին կոչ է արել հեռանալ Իտալիայի առաջնությունից:

«Դա է պատճառը, որ ես որոշեցի չխաղալ այնտեղ, երբ կարող էի:

Այս շրջանում կցանկանայի, որ բոլոր սևամորթ ֆուտբոլիստները դուրս գան այս լիգայից: Իհարկե, դա չի կանգնեցնի երկրպագուների հիմարությունը և ատելությունը, բայց առնվազն նրանք այլ ռասաների ներկայացուցիչների աայլևս չեն վիրավորի», — գրել է Բան Twitter-ում:

armsport.am

Back to top button
Close