ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Այդ դուխով տղերքն այնքան էլ դուխով չեն, լավ «նյուխով» տղերք են». Պավլիկ Մանուկյան

«2018 թվականին իշխանության ընդունում-հանձնում է տեղի ունեցել, այլ ոչ թե թավշյա հեղափոխություն»,- ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում կարծիք է հայտնել պահեստազորի մայոր, ԱՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ Պավլիկ Մանուկյանը:

«Առ այսօր չեն պատժվել ոճրագործները, ցեղասպանության պատասխանատվությունը ոչ ոք չի կրում, չեն տրվել գնահատականներ: Այն նույն կոստյումը, որն այդքան շատ քննադատում էին, այսօր հագել են, և զարմանալին այն է, որ ոչ միայն ինքն է հագել, տնից ով շուտ արթնանում է, էն էլ հագնում է, մի տեսակ ով ինչ ուզում անում է»,- նշում է Պավլիկ Մանուկյանը:

Անդրադառնալով դիտարկումներին, թե իրենք ազատության մեջ են թավշյա հեղափոխության շնորհիվ, Պավլիկ Մանուկյանը նշել է.

«Ես այսօր էլ պատրաստ եմ նահատակվելու էլ, բանտ էլ… Ես շատ լավ գիտեի՝ ինչ է սպասվում անհաջողության դեպքում: Ես երբեք չեմ ապստամբել, որ հետո խնդրեմ ինձ ներում կամ ազատություն շնորհեն: Ընդամենը փոխվել է խափանման միջոցը, և քթերիս մի տեսակ օղ են անցրել, ամեն շաբաթ տանում են դատարան, բերում են: Սա ստրուկի կարգավիճակի պես մի բան է: Եթե սա համարում են ազատություն, ես ազատությունը նվիրում եմ իրենց: Այնպես որ, այդ դուխով տղերքն այնքան էլ դուխով չեն, լավ «նյուխով» տղերք են, իրենք կարողացան ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվել: Նրանք գիտեն ժամանակին թաքնվել և ժամանակին հայտնվել: Նրանք գիտեն՝ որ պահին որ ծակը մտնել»:

«Կարևորի մասին» հաղորդումն ամբողջությամբ՝ ստորև:

Ավելին
Back to top button