Նորություններ

Ամասիայի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Ամասիայի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Ամասիա գյուղում հայտնաբերել ու թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 49 և 53-ամյա երկու տղամարդու։

Կրտսերի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել, առգրավվել ու փաթեթավորվել է կանեփանման զանգված, որն ուղարկվել է փորձաքննության։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։

Back to top button
Close