Սպորտ

Նեյմարը կարծում է, որ ՊՍԺ-ն պատժել է իրեն՝ բաց չթողնելով Բարսելոնա

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը դժգոհ է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի տեղափոխվել «Բարսելոնա»:

Ինչպես հաղորդում է Sport.es-ը՝ բրազիլացի ֆուտբոլիստը խիստ հիասթափված է ակումբի ղեկավարության՝ իրեն կատալոնական ակումբ բաց չթողնելու որոշումից։ Նեյմարը վստահ է, որ այդ քայլով ՊՍԺ-ն պատժել է իրեն։

Ավելի վաղ նա ցանկություն էր հայտնել հեռանալ ֆրանսիական ակումբից։

2018/19 մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, դարձել 23 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆրանսիական ակումբի հետ հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:

armsport.am

Ավելին
Back to top button
Close