ՆորություններՔո ձայնը

«Պուտինը կգա Երևան. Նիկոլը հանրությանը ցույց տվեց, որ ամեն ինչ արեց Քոչարյանին ազատազրկելու համար, բայց…»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՍԴ այսօրվա որոշմանը՝ նշելով.

«Դե ինչ, կատարվեց այն, ինչ սպասվում էր․

— Պուտինը կգա Երևան,
— Նիկոլը հանրությանը ցույց տվեց, որ ամեն ինչ արեց Քոչարյանին ազատազրկելու համար, բայց «վատ» դատարանն իր խափանման միջոցը փոխեց, այսինքն իր դեմքը փրկեց մի շարք թատերական ներկայացումներով, ապահովելով իր ալիբին:

Սակայն մի խնդիր ունի, հիմա ինչպես է օրակարգ ձևավորելու, ինչպես է հանրությանը հակամարտող հատվածների բաժանելու, ում է մեղադրելու իր անհաջողությունների համար, դեռ պարզ չի, իսկ դա իր միակ ռեսուրսն է։
Մնաց Ամուլսարի տակից էլ դուրս գա, ինչը դժվար, շատ դժվար գործ է։

Անցումային արդարադատության, վեթինգի փուչիկները պայթելուց հետո հանրությանը սկսելու են զբաղեցնել Ընտրական Օրենսգրքի, կուսակցությունների մասին օրենքի և սահմանադրության փոփոխություններով, որ լրահոսը լցնել «նորություններով» ու «գործ անելու» պատրանք ստեղծելու համար, բայց կարծես թե հանրությունն արդեն մի քիչ կենցաղային նորությունների է սպասում, «օրենսդրական» փոփոխություններից արդեն հոգնել է»:

 

Back to top button
Close