ՆորություններՔո ձայնը

«Մեղադրանքը վերաբերում է սահմանադրության խախտումով կատարած հանցագործությանը. հանկարծ չուրախանաք». Ս. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սահմանադրական դատարանի այսօրվա որոշմանը՝ ընդգծելով.

«Քոչարյանի հանդեպ հարուցված մեղադրանքը չի վերաբերում սահմանադրորեն նրան վերապահված գործառույթների կատարմանը։ Մեղադրանքը վերաբերում է սահմանադրության խախտումով կատարած հանցագործությանը։ Հանկարծ չուրախանաք։ Որոշումը չի կարող ի կատար ածվել, որովհետև այն Քոչարյանի կալանքի հիմքի վրա չի տարածվում և վերջ»։

Ավելի վաղ քաղաքագետը նշել էր. «Մավրերն արեցին իրենց գործը, Մավրերին կարող եք ճանապարհել գաղութ։ Կայացվեց հակասահմանադրական, հակաօրինական որոշում, որի համար ՍԴ անկարգավիճակ, իրենք իրենց սահմանադրությունից դուրս դրած անդամները վերազանցել են լիազորորությունները, ավելի ստույգ՝ իրենց վերապահել են չունեցած լիազորություններ։

Պահանջում եմ ՀՀ իշխանություններից չկատարել ՍԴ ապօրինի որոշումը։ Խափանման միջոցի ընտրությունը՝ կալանավորումը չի կարող որևէ կերպ կապվել նախագահի գործառույթային անձեռնմխելիության հետ, մանավանդ, որ նախագահի պաշտոնն զբաղեցրած անձը քրեական հետապնդման տակ է ու կարող է խոչընդոտել դատաքննությանը, իսկ իրականում՝ արդեն իսկ քանի ամիս խոչընդոտում է»։

Back to top button
Close