Նորություններ

Փորձագիտական աշխատանք է անհրաժեշտ թե՛ իրավական, թե՛ տնտեսական, թե՛ բնապահպանական տեսանկյուններից. փոխվարչապետը՝ Ամուլսարի մասին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման խնդրին, նշեց, որ փորձագիտական աշխատանք է անհրաժեշտ թե՛ իրավական, թե՛ տնտեսական, թե՛ բնապահպանական տեսանկյուններից:

«Միայն այս երեք կարևոր եզրահանգումների ճիշտ համակցությունը կբերի ճիշտ որոշման»,- ասաց նա:

Փոխվարչապետը նշեց, որ «Էլարդի» ներկայացուցիչների հետ տեսակապին չի մասնակցել, բայց դիտել է տեսագրությունը.

«Տեսակապի ժամանակ ինչ-որ բաներ, կարծում եմ, նոր էին, ինչ-որ բաներ արդեն հայտնի էին: Այդ ամենը գնահատականի արժանի է միայն համակցման մեջ»:

Ինչ վերաբերում է քննարկումներին, թե «Էլարդին» 400 հազար դոլար տրամադրելը լրացուցիչ փորձաքննության համար անիմաստ էր, փոխվարչապետն ասաց, որ սխալ է այդ կարծիքը, որովհետև կա փորձագիտական նյութ, որն առնվազն լսել է պետք:

Մհեր Գրիգորյանն ասաց, որ այս հարցում ինքը ևս հավասարակշռված որոշման կողմնակից է:

Back to top button
Close