Նորություններ

Սահմանադրական դատարանը մասամբ բավարարեց Ռոբերտ Քոչարյանի դիմումը

Սահմանադրական դատարանը հրապարակեց «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» հարցի առնչությամբ կայացրած որոշումը:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցեց Սահմանադրական դատարանի որոշումը:

Ըստ այդմ, Քրեական դատավարության օրենսգրքի՝ նախկին նախագահի վիճարկած հոդվածներից մեկը՝ 35-րդը, ճանաչվեց երկրի Հիմնական օրենքին չհամապատասխանող և անվավեր, մյուսը՝ 135-րդը՝ Սահմանադրությանը համապատասխանող:

Նշենք, որ վաղ առավոտից  ՍԴ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Քոչարյանի աջակիցները։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը երեկ դռնփակ նիստում գրավոր ընթացակարգով քննեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումը:

Գործով զեկուցողներն են Սահմանադրական դատարանի դատավորներ Ա. Գյուլումյանը, Ա. Պետրոսյանը Ա. Դիլանյանը, Ֆ. Թոխյանը, Ա. Թունյանը, Հ. Նազարյանը, Ա. Խաչատրյանը: Գործով որպես պատասխանող կողմ է ներգրավվել քրեական դատավարության օրենսգիրքն ընդունած մարմինը՝ Ազգային ժողովը:

Ավելին
Back to top button
Close