Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

Սարսափելի վարկածը հաստատվում է. Թուրքիայում մահացած 16-ամյա ռուս աղջկա կանացի օրգանները հանել են

Թուրքիայում մահացած ՌԴ 16-ամյա քաղաքացուհու կնքամայրը հայտարարել է, որ աղջկա մարմնից հանված են կանացի օրգանները, գրում է mk.ru-ն: Կնոջ խոսքերով՝ դա հայտնաբերել են ռուսաստանցի բժիշկները: Մահացած աղջկա մոր՝ Տատյանա Լանշակովայի մոտ կասկած է առաջացել, երբ սավանի վրա, որով ծածկված է եղել դստեր մարմինը, արյան հետքեր է նկատել:

16-ամյա աղջիկը Թուրքիա հանգստի էր մեկնել հուլիսին: Նա մահացել է Ալանիայում, սակայն մահվան հստակ պատճառը հայտնի չէ: Աղջկա ընտանիքի անդամները ռուսաստանցի բժիշկների կողմից կատարվող փորձաքննության պաշտոնական արդյունքները կստանան մոտ ժամանակներս:

Հիշեցնենք, որ Կրասնոյարսկի 16-ամյա բնակչուհի Սոֆյա Լանշակովան մահացել էր հուլիսի 13-ին՝ թուրքական մասնավոր հիվանդանոցում: Մահացած աղջկա ծնողների մոտ կասկած էր առաջացել, որ տեղի բժիշկները գողացել են նրա ներքին օրգանները:

Սարսափելի վարկածը հաստատվեց այն բանից հետո, երբ մահացածին տեղափոխեցին հայրենիք:

Ռուսաստանցի բժիշկները դիահերձումից հետո հայտնել են, որ բացակայում են աղջկա ձվարանները եւ արգանդը: Թուրքական կողմը սկզբնական շրջանում հերքում էր մեղադրանքները, սակայն հետագայում հաստատել է փաստը, սակայն փորձել է ամեն կերպ  արդարացնել իր բժիշկներին. իբր դա անհրաժեշտ է եղել հետազոտության անցկացման եւ մահվան հստակ պատճառները պարզելու համար:

Ընդ որում, թուրքական հիվանդանոցի բուժանձնակազմը այդ մասին չի զգուշացրել աղջկա հարազատներին:

Վերջիններս պնդում են, որ Սոֆյան լիարժեք առողջ է եղել, եւ թուրքական հիվանդանոցներում նրան սխալ բուժում են նշանակել:

Աղջկա մահվանից հետո նրա հարազատներին թուրքական հիվանդանոցները ոչ մի փաստաթուղթ չեն տրամադրել:

 

Աղբյուր՝ mk.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button
Close