Նորություններ

«Մենք ունենք դեպքեր, որոնք ապացուցված են, որ այրել են դիտավորյալ». Ցոլակյան

Լրագրողների հետ զրույցում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձավ փրկարարների աշխատավարձի բարձրացմանը, նշեց, որ չափը դեռ որոշված չէ, հարցը քննարկման փուլում է:

Ինչ վերաբերում է վերջին շրջանում գրանցված մեծաթիվ հրդեհներին և հարցին, թե արդյոք մարդկային գործոնի հետևանք են դրանք, Ցոլակյանն ընդգծեց.

«90 տոկոսից ավելին մարդկային գործոնն է։ Դա փաստ է, չեմ կարող հերքել։ Կան նաև այլ պատճառներ. անցած օրը մի տեղ եղավ կայծակից։ Մենք ունենք դեպքեր, որոնք ապացուցված են, որ այրել են դիտավորյալ։ 3 դեպքով դատախազությունում քրեական գործեր կան։ Մեկի մոտիվն անձնական է, մեկինը՝ չեմ կարող ասել»,- ասաց նա։

Խոսելով «Մալաթիա մոլում» տեղի ունեցած հրդեհի մասին և Սամվել Ալեքսանյանի՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցությանը, ասաց, որ տարածքը Ալեքսանյանի սեփականությունն էր, և դրանով էր պայմանավորված նրա ներկայությունը և մասնակցությունը:

Back to top button
Close