Նորություններ

Նոր Նորքի ոստիկանները հետախուզվող երիտասարդի են հայտնաբերել

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում հայտնաբերել ու բերման են ենթարկել մայրաքաղաքում ապրող 21-ամյա մի երիտասարդի։

Նա ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Back to top button
Close