ՄիջազգայինՆորություններ

80 տաջիկ միգրանտներ են ձերբակալվել ՌԴ Վլադիմիր քաղաքում

ՌԴ Վլադիմիր քաղաքում հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել են 80 տաջիկ միգրանտներ, հայտնում է currenttime.tv-ն: Իշխանությունները հայտարարել են, որ նրանք խախտել են գործող միգրացիոն օրենսդրությունը եւ ենթակա են արտաքսման:

Ձերբակալված տաջիկները հիմնականում աշխատել են շինարարական օբյեկտներում եւ պահեստներում: Տաջիկստանի իշխանությունները հայտարարել են, որ տեղեկացված են դեպքի մասին:

Տաջիկստանի աշխատանքի նախարարության մամուլի քարտուղար Իբրոհիմ Ահմադը հայտնել է, որ կապ են հաստատել ռուսաստանցի գործընկերների հետ:

«Մենք պատրաստ ենք պաշտպանել Տաջիկստանի քաղաքացիների շահերը: Եթե պարզվի, որ հատուկ գործողության ժամանակ եղել են անօրինականությունների փաստեր, ապա մենք ջանքեր կգործադրենք մեր հայրենակիցներին պաշտպանելու ուղղությամբ»,-ասել է Ահմադը:

Վերջին 4 տարվա ընթացքում Ռուսաստանից արտաքսվել են հազարավոր տաջիկ միգրանտներ: Իրավապաշտպանները նշում են, որ ՌԴ-ում դատարանները միգրացիոն գործերը քննում են մեկուսացած, եւ հաճախ որոշումներ են կայացնում առանց միգրանտների մասնակցության:

Տաջիկստանի իշխանությունները հայտնում են, որ իրենց 500.000 քաղաքացիներ աշխատելու նպատակով մեկնել են ՌԴ: Ռուսաստանյան կողմի տվյալներով՝ նրանց թիվը 1 միլիոնից ավելի է: Նրանք ՌԴ են մեկնում, քանի որ Տաջիկստանում զբաղվածության եւ աշխատավարձի ցածր ցուցանիշներ են:

 

Աղբյուր՝ currenttime.tv

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Back to top button
Close