Նորություններ

Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 5-6-ն առանձին շրջաններում, 7-9-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 8-9-ը կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում Սյունիքում և Արցախում 6-7 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-9-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:


Երևան քաղաքի սեպտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝             36.50C (2007 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝                 4.40C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝            23.30C

Back to top button
Close