ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

7 փաստ կնոջ մարմնի մասին, որոնք քչերը գիտեն

Ի՞նչ գիտենք մենք կնոջ մարմնի մասին: Ներկայացնում ենք 7 ուշագրավ փաստ, որոնք Ձեզ համար կարող են ուշագրավ բացահայտումներ լինել:

1. Կանանց պարանոցն ավելի շարժունակ է, քան տղամարդկանցը

 

Փորձարկում արեք, կանչեք եւ կնոջը, եւ տղամարդուն: Ուշադրություն դարձրեք այն բանի վրա, թե ինչպես են նրանք շրջվում: Տղամարդը շրջվում է ամբողջ մարմնով, իսկ կինը միայն գլուխն է թեքում: Կնոջ մարմնում ավելի շատ էլաստիկ, ճկուն  մկաններ կան: Սակայն, հետազոտությունների համաձայն, կանայք ավելի շատ են տառապում պարանոցի շրջանում ցավերից, քան տղամարդիկ:

2. Կանայք քնած ժամանակ ավելի զգայուն լսողություն ունեն

Դա հանդիսանում է էվոլյուցիոն գործընթացի արդյունք: Երբ կինը քնած է, նա կարող է ինչ-որ ձայն լսել եւ արթնանալ. օրինակ, երբ երեխան լաց է լինում:

3. Կանայք ավելի ռացիոնալ են, քան տղամարդիկ

Կա կարծիք, որ կանայք ավելի էմոցիոնալ են, իսկ տղամարդիկ՝ ռացիոնալ: Սակայն, դա այդպես չէ: Կնոջ գլխուղեղի կեղեւն ավելի հաստ է, քան տղամարդունը: Դրա շնորհիվ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ավելի բարձր միավորներ ունեն կոգնիտիվ, ճանաչողական եւ ընդհանուր ինտելեկտուալ թեստերից:

Միեւնույն ժամանակ, տղամարդկանց ուղեղի ծավալն ավելի մեծ է, եւ դա ազդում է ռացիոնալ որոշումների ընդունման եւ զգացմունքները վերահսկելու կարողության վրա:

4. Կանայք այլ մարդկանց հետ ավելի ամուր մտերմական կապ են ձեւավորում

Կանայք օքսիտոցինի ավելի բարձր մակարդակ ունեն: Դա այսպես կոչված սիրո հորմոնն է: Այն օգնում է ձերբազատվել սթրեսից, նաեւ նպաստում է կապվածության եւ հարաբերությունների բարելավմանը: Այդ հորմոնը ազդում է նաեւ մոր եւ երեխայի կապի ձեւավորման վրա: Այն պատասխանատու է անգամ կրծքով կերակրման գործընթացի համար:

5. Կնոջ մարմինը շարունակում է փոխվել անգամ 20 տարեկանում

Անգամ 20 տարեկանում կնոջ մարմինը շարունակում է աճել եւ փոխվել: Օգտակար սնունդը եւ ֆիզիկական վարժությունները կնպաստեն դրան:

6. Կանայք ավելի հակված են ստեղծագործությանը, քան տղամարդիկ

Կանայք ավելի արագ են ձեւավորում պատճառահետեւանքային կապերը: Բայց, միեւնույն ժամանակ, ավելի հեշտ են ընտելանում բարքերին: Մեր ուղեղը մի ամբողջ ցանց է, որտեղ կան բազմաթիվ հաղորդալարեր եւ միացումներ:  Գիտնականները պնդում են, որ գլխուղեղում այդ ցանցի բաղադրիչների կապը կանանց մոտ ավելի լավ է գործում, քան տղամարդկանց:

7. Եվրոպացի կանանց մազերն ավելի բաց գույն ունեն, քան տղամարդկանցը

Նոր հետազոտության համաձայն՝ եվրոպական ծագում ունեցող կանայք 2 անգամ ավելի բաց գույնի մազեր ունեն, քան տղամադիկ: Իսկ ինչու՞ է տղամարդկանց մազերի գույնն ավելի մուգ: Գիտնականները ենթադրում են, որ դա գեներով է պայմանավորված: Շիկահեր կանանց գեներն ավելի  կայուն են, եւ դրանք մնում են ամբողջ կյանքի ընթացքում, իսկ տղամարդկանց մոտ դրանք կարող են պարզապես անհետանալ:

 

 

Աղբյուր՝ lifter.com.ua

Ավելին
Back to top button