Նորություններ

Երևանում 48–ամյա կին մենեջերը «Մակարով» տիպի ատրճանակով սպառնացել է «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի վաճառողի «հարցերը լուծել»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ միջադեպի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ժամը 10:40-ի սահմաններում Խորենացու փողոցի 24 հասցեում գործող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի մոտ Երևանի բնակիչ, 48-ամյա Աննա Ս.-ն իր մոտ եղած «Մակարով» տիպի գազային ատրճանակով սպառնացել է «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի վաճառող, Երևանի բնակիչ, 31-ամյա Սեյրան Պ.-ի «հարցերը լուծել»:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ ամենը նկատել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Էրեբունու պահպանության բաժնի հրամանատար Կարեն Վ.-ն , ով կարողացել է Աննա Ս.-ին հանդարտեցնել, որից հետո բերման է ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Աննա Ս.-ն աշխատում է Երևանում գործող հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես մենեջեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին
Back to top button
Close