Նորություններ

Չավուշօղլուն արձագանքել է Սլովենիայի նախագահի հայտարարությանը

Թուրքիայի նախագահ Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է Սլովենիայի նախագահ Բորութ Պահորի՝ Եվրոպական Միությանը (ԵՄ) Թուրքիայի անդամակցության վերաբերյալ հայտարարություններին։

Սլովենիայի նախագահը մասնավորապես ելույթում ընդգծել էր, որ տարբերություն կա Արևմտյան Բալկանների երկրների և Թուրքիայի կամ Ուկրաինայի միջև։ Ըստ Պահորի՝ Թուրքիային և Ուկրաինային ոչ թե ԵՄ անդամություն, այլ՝ հատուկ կարգավիճակ պետք է տրվի։

Թուրքիայի արտգործնախարարն ի պատասխան այս հայտարարության  նշել է, որ Սլովենիայի նախագահը դեռ անցյալ տարի կողմ էր արտահայտվում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, սակայն հավանաբար Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և այլոց ճնշման ներքո փոխել է կարծիքը։

ermenihaber.am

Ավելին
Back to top button