Նորություններ

Կալանավորվել է 1-ամյա երեխային սպանելու մեջ մեղադրվող 20-ամյա մայրը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորել է Գյումրիում 1-ամյա երեխային սպանելու մեջ մեղադրվող 20-ամյա մորը:

Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգքրի 104 հոդվածի 1-ին հոդվածի հատկանիշներով (դիտավորյալ սպանություն):

Ըստ կնոջ ցուցմունքի՝ ինքը նման քայլի է գնացել սոցիալական խնդիրների պատճառով, թեեւ հարազատներն ավելի վաղ պնդել են, որ իրենք ապահովված են եւ որեւէ սոցիալական խնդիր չեն ունեցել:

Հիշեցնենք, որ մանկահասակ երեխայի դին հայտնաբերվել էր օգոստոսի 31-ին Գյումրու քաղաքային աղբանոցում: Նախնական տեղեկությունների համաձայն, երեխայի մայրը փոքրիկի ձեռքերն ու ոտքերը կպչուն ժապավենով կապել, բերանը լաթի կտոր է մտցրել եւ դրել Շիրակացի փողոցի աղբարկղերից մեկի մեջ: Այդտեղից էլ աղբահավաք մեքենան երեխային հասցրել է քաղաքային աղբանոց, որտեղ եւ դին հայտնաբերվել է: Իրավապահները նույն օրը հայտնաբերել եւ ձերբակալել էին երեխայի մորը:

Ավելին
Back to top button
Close