Նորություններ

Եվրոպայի թոփ-5 լիգաների թիմերը այս ամառ տրանսֆերների վրա ծախսել են 5 միլիարդ ֆունտ․ սա ռեկորդ է

Եվրոպայի թոփ-5 առաջնութունների թիմերը ռեկորդ են սահմանել՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ծախսելով 5 միլիարդ ֆունտ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ընդհանուր ծասերը ավելացել է 800 միլիոն ֆունտով համեմատած անցած տարվա՝ 2018-ի ամռան հետ։ Ամենից շատ գումար ծախսել են ԱՊԼ-ի թիմերը։ Խոսքը 1,41 միլիարդ ֆունտի մասին է։ Երկրորդը Լա լիգան է։ Իսպանիայի Պրիմերայի ակումբները ծախսել են 1,24 միլիարդ։

Ա Սերիան ծախսել է 1,06 միլիարդ ֆունտ, Բունդեսլիգան՝ 670 միլիոն, իսկ Լիգա 1-ը՝ 605 միլիոն։ Հավելենք, որ այս երեք լիգաները նաև իրենց անձնական ռեկորդներ են սահմանել տրանսֆերային ծախսերի։

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ամենաթանկարժեք ձեռքբերումը Մադրիդի «Աթլետիկոյի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշն է, ում համար «ռոխիբլանկոսները» 126 միլիոն եվրո վճարեցին Լիսաբոնի «Բենֆիկային»։

armsport.am

Ավելին
Back to top button
Close