Նորություններ
Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, թե ինչ է քննարկվել «Իմ քայլը» խմբակցության նիստում

«Իմ քայլը» խմբակցությունն Ամուլսարի հարցը չի քննարկել նիստում, եղել է խմբակցության հերթական նիստը, սեպտեմբերի 3-ին կայացած նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Քննարկել ենք գալիք օրենսդրական նախաձեռնությունները, խմբակցության աշխատաոճը, խմբակցության անդամների առաջարկներն են լսվել: Նոր նստաշրջանի հետ կապված լսել ենք մեր պատգամավորների դիտարկումները: Ամուլսարի թեման չենք քննարկել, չենք քննարկել նաև այնպիսի հարցեր, որոնք ես չնշեցի»,- հայտնեց Ալեն Սիմոնյանը:
Նա նշեց նաեւ, որ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո կկայանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը: