ՆորություններՍպորտ

Նեյմարի հայրը ի սկզբանե որդու ծառայությունները առաջարկել է Ռեալին

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում այդպես էլ չվերադարձավ Իսպանիա։

Marca պարբերականը գրում է, որ ամռան մեկնարկին, երբ հայտնի դարձավ, որ Նեյմարը չի ցանկանում շարունակել հանդես գալ փարիզյան ակումբի կազմում, նրա հայրը որդու ծառայությունները առաջարկել է Մադրիդի «Ռեալին»։ «Արքայական» ակումբը այդ ժամանակ չի ցանկացել վատացնել հարաբերությունները ՊՍԺ-ի հետ, որոնք շատ լավ են եղել և մինչև հիմա էլ պահպանվել են այդ մակարդակի վրա։ Մադրիդցիները գիտակցել են, որ նման ճանապարհով բանակցություններ վարելը կարող է ազդել կողմերի հարաբերությունների վրա։

Բացի այդ, «Ռեալում» դժգոհ են եղել Նեյմարի ֆիզիկական վիճակից, ինչպես նաև մտադիր չեն եղել մեծ գումարներ ծախսել բրազիլացու ժամանման համար։ Այս ամենից հետո Նեյմարը հայտնել է, որ ցանկանում է միայն «Բարսելոնա» տեղափոխվել։

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնան» և «Պարի Սեն Ժերմենը» բանակցություններ էին վարում 27-ամյա բրազիլացու տրանսֆերի շուրջ, սակայն մինչև վերջին օրը այդպես էլ չկարողացան համաձայնության գալ։

armsport.am

Ավելին
Back to top button