ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Իրենք պետք է շատ ուրախ լինեն, որ դիտորդներ կլինեն». Ս. Այվազյանը՝ Բալասանյանի հայտարարության վերաբերյալ

«Մենք մտածեցինք, որ միգուցե կարելի է դիմել, նաև կառավարությունից գումար ուզել, ինչը մենք երբևիցե չէինք անի նախորդ կառավարության օրոք, անշուշտ, եթե նույնիսկ նրանք տրամադրեին գումար, զուտ այն պատճառով, որ ներկայումս առնվազն մենք գիտենք, որ կուռումպացված կառավարությունից չենք վերցնում գումար»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդաշարի ընթացքում նման կարծիք հայտնեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը՝ խոսելով Արցախում սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին երկու հասարակական կազմակերպությունների կողմից դիտորդական առաքելություն իրականացնելու մասին:

Դիտարկմանը, որ կարծիքները հակասական են, շատերը, օրինակ, հարց են ուղղում, թե ինչու նախորդ ընտրությունների ժամանակ հենց նույն կազմակերպության կողմից չէին կատարվում նման առաքելություններ, Այվազյանն արձագանքեց՝ քանի որ Հայաստանն ինքը ուներ ժողովրդավարության խնդիրներ, նախկինում իրենց նպատակը Հայաստանում ժողովրդավարության զարգացումն էր:

«Արդեն հեղափոխությունից հետո, երբ Հայաստանը ժողովրդավարության մի քանի քայլ առաջ կատարեց, կարծում ենք արդեն մեզ համար առաջնահերթ դարձավ նաև Արցախում դիտորդական առաքելության իրականացումը»,- հավելեց բանախոսը:

Անդրադառնալով նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, թե ընտրությունների դիտարկումն անմիջական միջամտություն է համարում Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարը շեշտեց.

«Մենք որպես արտասահմանյան կազմակերպություն ենք տվյալ դեպքում հանդես գալու, և պարոն Բալասանյանի այդ վարկածը, որ եթե Հայաստանն ուղարկում է ինչ-որ կազմակերպություններ, որոնք որ դիտորդություն են անում, և դա դիտում է որպես միջամտություն, ապա նույն կերպ միջամտություն մենք պետք է դիտարկենք ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի այստեղ գալը»:

Ավելին
Back to top button