ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Վիտալի Բալասանյանն այս պահին մասնավոր անձ է և որևէ ձևով չի արտահայտում Արցախի կարծիքը». Ռ. Մեհրաբյան

«30 տարվա ընթացքում ստեղծված իրողությունն այն է, որ աշխարհը հաշտվել է այն իրականության հետ, որ կա երկու հայկական պետություն»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման ընթացքում կարծիք հայտնեց Ռուբեն Մեհրաբյանն՝ անդրադառնալով Արցախի կարգավիճակի խնդրին և հնչող տեսակետներին, թե այն պետք է դառնա Հայաստանի մարզ, կամ Հայաստանը չպետք է խառնվի Արցախի ներքին գործերին:

Անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, թե Արցախի ընտրություններին հայկական դիտորդական կազմակերպությունների գործունեությունն անմիջական միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը, Մեհրաբյանն արձագանքեց. «Այդ կարծիքը իրականության հետ որևէ աղերս չունի: Վիտալի Բալասանյանը որքան էլ հարգանքի արժանի ռազմական անցյալ ունի, բայց այս պահին նա մասնավոր անձ է և որևէ ձևով չի արտահայտում Արցախի կարծիքը, ավելին ասեմ, պաշտոնական Ստեփանակերտն այսօր լիարժեքորեն նպաստում է այդ առաքելության հաջողությանը, որովհետև այդ ամենը բխում է և՛ Արցախի, և՛ Հայաստանի, և՛ Արցախի ու Հայաստանի միացյալ շահերից»:

Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը բռնազավթել է իշխանությունը, և նրա բոլոր արարքները քրեորեն հետապնդելի են, Մեհրաբյանն ընդգծեց, որ դա պարզապես անընդունելի կարծիք է և վիրավորանք է հայ ժողովրդի համար:

 

Ավելին
Back to top button
Close