ՆորություններՍպորտ

26 և 75 միլիոն եվրոյի դատական հայցեր. Նեյմարի և Բարսայի հարաբերությունները լարվել են

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն ու «Բարսելոնան» դատական հայց են ներկայացրել միմյանց դեմ։

AS-ի տվյալներով՝ ֆուտբոլիստը մինչ ֆրանսիական ակումբ տեղափոխվելը պետք է իսպանացիներից ստանար 40 միլիոն եվրո բոնուս, սակայն ստացել է միայն 14 միլիոն եվրո:

Այժմ նա ցանկանում է դատի տալ և ստանալ մնացած գումարը, ինչպես նաև պահանջում է 10 տոկոս գումարի փոխհատուցում։

«Բարսելոնան», որն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում էր ձեռք բերել բրազիլացուն, կարծում է, որ Նեյմարը խախտել է համաձայնագրի պայմանները և փորձում է վերադարձնել 75 միլիոն եվրո: Հարձակվողի պայմանագիրը գնվել էր ռեկորդային 222 մլն եվրոյով ՝ մինչ ՊՍԺ տեղափոխվելը: Դատական գործը արդեն երկու անգամ հետաձգվել է։ Սկզբնական դատը նշանակված էր 2019 թվականի հունվարի 31-ին, սակայն հետաձգվել էր վերջին պահին։ Հաջորդ դատական օրը նշանակված էր մարտի 21-ին, սակայն Նեյմարի փաստաբանները հրաժարվել են ներկայացնել ՊՍԺ-ի հետ ֆուտբոլիստի պայմանագիրը։ Դատավորը դատական նիստը հետաձգել է և նշանակել սեպտեմբերի 27-ին։

Նշվում է, որ վկաների թվում պետք է հանդես գա ֆրանսիական ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելայֆին, թեև ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի ցուցմունք տալ:

armsport.am

Ավելին
Back to top button
Close